Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային իրավիճակին առնչվող հարցեր, շեշտվել է բարձր մակարդակներով քաղաքական երկխոսության կարևորությունը՝ երկու երկրների միջև համագործակցության օրակարգի ընդլայնման համար։