Մատչելիության հղումներ

20 վիրավոր, 60 ձերբակալված․ հակաիսրայելական ակցիա Մախաչկալայի օդակայանում

20 վիրավոր, երկուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում, ավելի քան 60 ձերբակալված․ սրանք են երեկ Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունների վերջին տվյալները:

Բռնությունները սկսվել էին երեկոյան, երբ Մախաչկալայում վայրէջք էր կատարել Թել Ավիվից եկած ինքնաթիռը։ Քարերով և մահակներով զինված հարյուրավոր տղամարդիկ ներխուժել են օդանավակայանի շենք և թռիչքուղի, աջակցություն հայտնել պաղեստինցիներին ու Ալահ Ակբար վանկարկելով պահանջել վտարել հրեաներին Հյուսիսային Կովկասից։ Տեղում բախումներ են սկսվել ոստիկանների հետ, լսվել են նաև կրակոցներ:

Օդանավակայան ներխուժած բնակիչները փորձել էին անգամ ստուգել ուղևորների փաստաթղթերը՝ համոզվելու, որ նրանք իսրայելցիներ չեն։ Հրեաներին որոնելու համար ամբոխը խուզարկել էր նաև ՕՄՕՆ-ի մեքենան։ Արդյունքում, Իսրայելից ժամանած ինքնաթիռի 50 ուղևորները, այդ թվում՝ Իսրայելի չորս քաղաքացի ստիպված են եղել հինգ ժամ օդանավում սպասել, մինչև ոստիկանները կարգուկանոն կհաստատեն։ Ընդ որում, Թել Ավիվից ժամանողներին, այսպես ասած, դիմավորելու կոչերը տեղական Telegram ալիքներում տարածվում էին առնվազն կիրակի առավոտից։ Այսինքն բողոքի ակցիայի մասին հայտնի էր ժամեր առաջ, սակայն իշխանությունները չէին կարողացել այն կանխել;

Ռուսաստանի իշխանությունները ժամեր շարունակ չէին մեկնաբանում օդանավակայանի փաստացի գրավումը։ Աննախադեպ միջադեպը անտեսել էին նաև դաշնային հեռուստաընկերությունները: Այսօր առավոտյան միայն Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտարարել է, թե Ռուսաստանի արտաքին «թշնամիները» փորձում են ապակայունացնել իրավիճակը հանրապետությունում։ Ավելի ուշ նույն ասաց նաև Պուտինի մամուլի քարտուղարը:

«Չարագործները հեշտությամբ չարաշահում են իրավիճակը և սադրում մարդկանց Գազայի սարսափելի կադրերի ֆոնին։ Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած իրադարձությունները հիմնականում արտաքին միջամտության, ներառյալ արտաքին տեղեկատվական ազդեցության հետևանք էին», - նշել է Պեսկովը:

Առավոտվա դրությամբ ոստիկանությունը հայտնաբերել էր անկարգությունների ավելի քան 150 մասնակցի, որոնցից 60-ն արդեն բերման են ենթարկվել։

Քրեական գործը նոր է հարուցվել, սակայն, Դաղստանի ղեկավարը արդեն շտապել է ձերբակալվածներին գործարք առաջարկել՝ կալանավայրի փոխարեն կարող են մեկնել ուկրաինական ճակատ․ - «Եթե ձարբակալվածներից որևէ մեկը ցանկություն կհայտնի, ինչպես ասում են, մաքրել ամոթը երեսից ու կամավորական ջոկատներին միանալ, կամ՝ պայմանագիր կնքել զինված ուժերի հետ, ես դա միայն կողջունեմ»։

Իսրայելի իշխանությունները պահանջել են Ռուսաստանից պաշտպանության տակ առնել Իսրայելի քաղաքացիներին և հրեաներին։

Դաղստանի հրեական համայնքն էլ հայտարարել է, որ քննարկում են մի քանի հարյուր հրեա ընտանիքների Դաղստանից տեղափոխելու հարցը:

«Ազատության» Դաղստանի ծառայության լրագրող Զքիռ Մագամեդովը ասում է, թե վերջին իրադարձությունների պատճառը Ռուսաստանի պետական քաղաքականությունն է ու քարոզչությունը. - «Հակասեմիտիզմը, իհարկե, խորացել է «Համաս»-ի հետ իսրայելական պատերազմի պատճառով, բացի այդ, կարծում եմ, Դաղստանի կառավարության մեծ բացթողոմն էր, որ նրանք թույլ չտվեցին մարդկանց հանրահավաքներ անցկացնել, ցույցեր կազմակերպել ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի: Մի քանի անգամ մարդիկ փորձել էին աջակցություն հայտնել, բայց ցույցերը ցրվել էին, տասնյակ ցուցարարներ՝ բերման ենթարկվել։ Մարդիկ զրկված էին իրենց մտահոգությունն ու կարծիքն արտահայտելու հնարավորությունից»։

Հանգստյան օրերին Հյուսիսային Կովկասի այլ քաղաքներում ևս հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել։ Հոկտեմբերի 28-ին Կարաչայ-Չերքեզիայի մայրաքաղաքում բողոքի ցույցի ժամանակ հավաքվածները պահանջել են թույլ չտալ Իսրայելի բնակիչների մուտքը հանրապետություն։ Ավելի քան 30 մարդ բերման է ենթարկվել։ Հակաիսրայելական ցույցեր են եղել նաև Դերբենտում և Նալչիկում։

Մի քանի ժամվա լռությունից հետո Կրեմլը հայտարարեց, թե նախագահ Պուտինը այսօր երեկոյան մեծ խորհրդակցություն կանցկացնի վերջին իրադարձությունների կապակցությամբ։

Դաղստանի հնագույն հրեա բնակչությունը

Մախաչկալայի օդանավակայանը հոկտեմբերի 30-ին՝ նախորդ օրը իրականացված հակահրեական խոշոր բողոքի ակցիայից հետո:

1/9 Մախաչկալայի օդանավակայանը հոկտեմբերի 30-ին՝ նախորդ օրը իրականացված հակահրեական խոշոր բողոքի ակցիայից հետո:

2023 թվականի ապրիլին հրեաները աղոթում են Դերբենտի սինագոգում:

Դաղստանի հրեա բնակիչներն ասում են, թե վախենում են իրենց կյանքի համար: 2023 թվականի ապրիլին ռուս լուսանկարիչ Դմիտրի Երմակովը ֆոտոռեպորտաժ է արել Դաղստանի Դերբենտ քաղաքում ապրող հրեաների մասին: Այստեղ բնակվում է փոքրամասնության մեծ մասը:

2/9 2023 թվականի ապրիլին հրեաները աղոթում են Դերբենտի սինագոգում:

Դաղստանի հրեա բնակիչներն ասում են, թե վախենում են իրենց կյանքի համար: 2023 թվականի ապրիլին ռուս լուսանկարիչ Դմիտրի Երմակովը ֆոտոռեպորտաժ է արել Դաղստանի Դերբենտ քաղաքում ապրող հրեաների մասին: Այստեղ բնակվում է փոքրամասնության մեծ մասը:

Դաղստանում գտնվող Դերբենտ ամրոցը:

Հստակ չէ, կոնկրետ երբ են առաջին անգամ հրեաները ժամանել Դաղստան, սակայն 17-րդ դարում այնտեղ կային բավականաչափ հրեաներ, որպեսզի գերմանացի ճանապարհորդը նկատի, որ

«Դերբենտ քաղաքում քրիստոնյաներ չկան, ինչպես ասում են որոշ գրողներ, այստեղ միայն [մահմեդականներ] և հրեաներ են ապրում…»:
3/9 Դաղստանում գտնվող Դերբենտ ամրոցը:

Հստակ չէ, կոնկրետ երբ են առաջին անգամ հրեաները ժամանել Դաղստան, սակայն 17-րդ դարում այնտեղ կային բավականաչափ հրեաներ, որպեսզի գերմանացի ճանապարհորդը նկատի, որ
«Դերբենտ քաղաքում քրիստոնյաներ չկան, ինչպես ասում են որոշ գրողներ, այստեղ միայն [մահմեդականներ] և հրեաներ են ապրում…»:
Դերբենտի Քելե-Նումազ սինագոգը 2023 թվականի մայիսին:

Ըստ տեղեկությունների, մինչև Բոլշևիկյան հեղափոխությունը քաղաքում կար 11 սինագոգ։ Այսօր միայն այս մեկն է մնացել։

4/9 Դերբենտի Քելե-Նումազ սինագոգը 2023 թվականի մայիսին:

Ըստ տեղեկությունների, մինչև Բոլշևիկյան հեղափոխությունը քաղաքում կար 11 սինագոգ։ Այսօր միայն այս մեկն է մնացել։

Երեխաները հաճախել են հրեական մանկապարտեզ Դերբենտի սինագոգում, 2023 թվականի ապրիլին:

Խորհրդային միության վերջին տարիներին հրեաները սկսեցին զանգվածաբար գաղթել Դաղստանից և Հյուսիսային Կովկասի այլ վայրերից:

5/9 Երեխաները հաճախել են հրեական մանկապարտեզ Դերբենտի սինագոգում, 2023 թվականի ապրիլին:

Խորհրդային միության վերջին տարիներին հրեաները սկսեցին զանգվածաբար գաղթել Դաղստանից և Հյուսիսային Կովկասի այլ վայրերից:

Դերբենտի հրեական գերեզմանոցի պահակ Դեյվիդ Աբրոմովիչը:

Երբ ԽՍՀՄ-ը սկսեց փլուզվել և Կովկասում պատերազմներ սկսվեցին, շարունակվեց հրեաների հոսքը Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանից, և իսլամական զինյալների կողմից հրեաների առևանգումները լայն տարածում գտան:

6/9 Դերբենտի հրեական գերեզմանոցի պահակ Դեյվիդ Աբրոմովիչը:

Երբ ԽՍՀՄ-ը սկսեց փլուզվել և Կովկասում պատերազմներ սկսվեցին, շարունակվեց հրեաների հոսքը Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանից, և իսլամական զինյալների կողմից հրեաների առևանգումները լայն տարածում գտան:

Օվադիա Իսակովը լուսանկարվել է որդու հետ:

Ըստ Դերբենտի գլխավոր ռաբբի Օվադիա Իսակովի, Դաղստանի հրեաների բնակչությունն այսօր կազմում է մոտ «300-400 ընտանիք»: Դաղստանում բնակվում են հիմնականում մահմեդականներ՝ մոտ 3,2 միլիոն մարդ:
7/9 Օվադիա Իսակովը լուսանկարվել է որդու հետ:

Ըստ Դերբենտի գլխավոր ռաբբի Օվադիա Իսակովի, Դաղստանի հրեաների բնակչությունն այսօր կազմում է մոտ «300-400 ընտանիք»: Դաղստանում բնակվում են հիմնականում մահմեդականներ՝ մոտ 3,2 միլիոն մարդ:
Կրոնական գիրք Դերբենտի սինագոգում:

Հոկտեմբերի 29- դեպքը վերջին տարիներին հրեա բնակչությունը թիրախավորելու միակ դեպքը չէ: 2013 թվականին մահափորձ է կատարվել ռաբբի Իսակովի դեմ, իսկ 2012-ին պայթուցիկ սարք գործի է դրվել Դերբենտի սինագոգի մոտ:

8/9 Կրոնական գիրք Դերբենտի սինագոգում:

Հոկտեմբերի 29- դեպքը վերջին տարիներին հրեա բնակչությունը թիրախավորելու միակ դեպքը չէ: 2013 թվականին մահափորձ է կատարվել ռաբբի Իսակովի դեմ, իսկ 2012-ին պայթուցիկ սարք գործի է դրվել Դերբենտի սինագոգի մոտ:

Տղամարդը բարձրանում է բլուրը, որը նայում է Դերբենտին:

Հոկտեմբերի 29-ին օդանավակայանում տեղի ունեցածից հետո ռաբբի Իսակովը տեղական լրատվամիջոցներից մեկին ասել է. - «Դաղստանում վիճակը շատ ծանր է, համայնքը շատ վախեցած է»:

9/9 Տղամարդը բարձրանում է բլուրը, որը նայում է Դերբենտին:

Հոկտեմբերի 29-ին օդանավակայանում տեղի ունեցածից հետո ռաբբի Իսակովը տեղական լրատվամիջոցներից մեկին ասել է. - «Դաղստանում վիճակը շատ ծանր է, համայնքը շատ վախեցած է»:

Previous slide
Next slide

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG