Մատչելիության հղումներ

14 միլիոն մանաթ՝ Ադրբեջանն Իրանին կապող կամրջի շինարարության համար


Արաքս գետը, արխիվային լուսանկար
Արաքս գետը, արխիվային լուսանկար

Իլհամ Ալիևն այսօր հրահանգել է Ադրբեջանի կառավարության պահուստային ֆոնդից 14 միլիոն մանաթ (ավելի քան 8 միլիոն ամերիկյան դոլար) տրամադրել Զանգելանի շրջանի Աղբենդ գյուղի մոտ՝ Արաքս գետի վրայով դեպի Իրան տանող կամուրջ կառուցելու նպատակով։

Տրանսպորտային այս հանգույցի հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների նախարար Մեհրդադ Բազրփաշի մասնակցությամբ։

Կամուրջը մաս է կազմելու այն ճանապարհին, որ Իրանի տարածքով կապելու է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը՝ շրջանցելով Հայաստանը։

«Կամրջի օրական տարողունակությունը կազմելու է ավելի քան 1100 մեքենա, 30 ավտոբուս և 15 հազար մարդ», - հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։

XS
SM
MD
LG