Մատչելիության հղումներ

Բաքուն ու Թեհրանը Ադրբեջանն ու Իրանը միացնող կամուրջ են կառուցում Արաքս գետի վրա


Արաքս գետը Ադրբեջան-Իրան սահմանին, արխիվ
Արաքս գետը Ադրբեջան-Իրան սահմանին, արխիվ

Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ նախագիծն իրականացվում է երկու երկրների պետական միջոցներով։ Հաղորդվում է, որ կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ հիմնարկեքի արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտոնյաներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորությամբ։

«Նրանք իրենց ելույթներում նշել են, որ ստեղծված ավտոմոբիլային և սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կծառայեն բեռնափոխադրումների ավելացմանը և Նախիջևանի ինքնավար հանրապետություն մուտքն ու ելքը դյուրացնելուն», - փոխանցում է «Թուրանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG