Մատչելիության հղումներ

Դեմոկրատական Դին Ֆիլիպսը ցանկանում է 2024-ի ընտրություններում մարտահրավեր նետել Ջո Բայդենին


Դեմոկրատական Դին Ֆիլիպսը առաջադրվելու հայտ ներկայացնելուց հետո ելույթ է ունենում Նյու Հեմփշիր նահանգի Քոնկորդ քաղաքում, 27-ը հոկտեմբերի, 2023թ.
Դեմոկրատական Դին Ֆիլիպսը առաջադրվելու հայտ ներկայացնելուց հետո ելույթ է ունենում Նյու Հեմփշիր նահանգի Քոնկորդ քաղաքում, 27-ը հոկտեմբերի, 2023թ.

Մինեսոտա նահանգի 54-ամյա կոնգրեսական Դին Ֆիլիպսը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածություն առաջադրվելու մտադրության մասին։

Ըստ «Ամերիկայի ձայն»-ի, նա հույս ունի կուսակցական առաջադրման համար պայքարել գործող նախագահ Ջո Բայդենի հետ։

Ֆիլիպսի աջակիցները ենթադրում են, որ նա կարող է հասնել նպատակին, քանի որ դեմոկրատականներից շատերին մտահոգում է գործող նախագահի պատկառելի տարիքը:

Դին Ֆիլիպսը Կոնգրեսի Ներկայացուցիչների տան ամենահարուստ անդամներից մեկն է: Նախքան իր քաղաքական կարիերան, նա խորթ հորից ժառանգել է ոգելից խմիչքների ընկերություն, ապա հիմնադրել է մեկ ուրիշը, որը պաղպաղակ է արտադրում:

Ֆիլիպսը պաղպաղակով բեռնատար է վարել 2018 թվականին Ներկայացուցիչների տան ընտրությունների քարոզարշավի օրերին: Նա հաղթել է հանրապետական մրցակցին և հետագայում ևս երկու անգամ հաղթել է իր ընտրատարածքում:

Քարոզարշավի տեսահոլովակում Դին Ֆիլիպսը հայտարարում է. - «Մենք որոշ խնդիրներ ունենք: Մենք վերակառուցելու ենք այս տնտեսությունը և վերակառուցելու ենք Ամերիկան»:

Ֆիլիպսը նախընտրական միջոցառում է անցկացրել Նյու Հեմփշիր նահանգի Քոնկորդ քաղաքում և նախնական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել այդ նահանգի պետական քարտուղարի գրասենյակին:

XS
SM
MD
LG