Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լի Կեցյանի մահվան կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Պետական Խորհրդի վարչապետ Լի Ցյանին՝ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Կեցյանի մահվան կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հեռագրում ասված է. - «Պարոն Լի Կեցյանի օրոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու չին ժողովուրդն ականատես են եղել աննախադեպ տնտեսական վերելքների և ձեռքբերումների։ Վստահ եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան բոլորի սրտերում։

Հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն մաղթելով պարոն Լի Կեցյանի ընտանիքին և մերձավորներին»:

Չինաստանի կառավարության տնտեսական բլոկի երկարամյա ղեկավարը, որը պաշտոնը թողել է մի քանի ամիս առաջ, մահացել է Շանհայում, ինչպես հաղորդվում է՝ սրտի կաթվածի հետևանքով։ Նա 68 տարեկան էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG