Մատչելիության հղումներ

Կայացել է Փաշինյանի և Ղարիբաշվիլիի առանձնազրույցը


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

Հայաստանի կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Հայաստանի վարչապետը Վրաստանի մայրաքաղաքում այսօր մասնակցում է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին:

XS
SM
MD
LG