Մատչելիության հղումներ

Չեչնիայի ղեկավարի 15-ամյա որդին պարգևատրվել է Թաթարստանի երկրորդ կարևորագույն «Դուսլիկ» շքանշանով


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, արխիվ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, արխիվ

Չեչնիայի ղեկավարի 15-ամյա որդին՝ Ադամ Կադիրովը, պարգևատրվել է Թաթարստանի երկրորդ կարևորագույն «Դուսլիկ» շքանշանով՝ «միջէթնիկ և միջկրոնական խաղաղության և ներդաշնակության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»։

Շքանշանը Կադիրով կրտսերին է ներկայացրել անձամբ Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը։

«Իհարկե, այս բարձր մրցանակը ևս մեկ հաստատումն է մեր սիրելի եղբորորդի Ադամ Ռամզանովիչի արտակարգ ունակությունների և վառ տաղանդների, շատ փոքր տարիքից նա իրեն դրսևորել է որպես նպատակասլաց, բացառիկ իրավասու և խիզախ մարդ», - գրել է Դելիմխանովը։

Այս իրադարձությունը հաջորդել է Կադիրովի որդու մասնակցությամբ աղմկահարույց միջադեպին։ Հաղորդվել է, որ 15-ամյա Ադամը տղամարդու էր ծեծել և հենց այդ լուրերի ֆոնին էլ հոր կողմից Չեչնիայի հերոսի կոչման արժանացել։

Թաթարստանի Պետական խորհրդի պատգամավոր Ազատ Խամաևը դատապարտել էր տեղի ունեցածը և իր վրդովմունքն արտահայտել Կադիրովի որդուն հերոսի կոչում շնորհելու կապակցությամբ։ Անցած օրերին Խամաևը ներողություն է հայցել «իր հուզական հայտարարության համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG