Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին Ղազախստանի Հանրապետության օրվա առթիվ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին այդ երկրի գլխավոր ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Հայաստանի կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Ձեր կողմից հետևողականորեն իրականացվող՝ պետականության ամրապնդման, տնտեսության արդիականացման և դիվերսիֆիկացման քաղաքական ուղին ամուր հիմք է հանդիսանում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու և երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար:

Համոզված եմ, որ Երևանի և Աստանայի հետագա համատեղ ջանքերը՝ ի շահ հայ-ղազախական համագործակցության ընդլայնման, լիովին պահանջված են և համապատասխանում են մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին»:

Հայաստանը և Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), ԱՊՀ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG