Մատչելիության հղումներ

The Washington Post. «Դարիա Դուգինայի սպանությունն իրականացրել է Ուկրաինայի հատուկ ծառայությունը»


Ալեքսանդր Դուգինը դստեր՝ Դարիայի հոգեհանգստի արարողությանը, Մոսկվա
Ալեքսանդր Դուգինը դստեր՝ Դարիայի հոգեհանգստի արարողությանը, Մոսկվա

2022 թվականի օգոստոսին 20-ին Դարիա Դուգինայի սպանությունը կատարել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Այդ մասին՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է The Washington Post ամերիկյան օրաթերթը:

Պարբերականի փոխանցմամբ, ահաբեկչական գործողության թիրախը Դարիայի հայրն էր՝ ազգայնական գաղափարախոս ու փիլիսոփա, Ուկրաինայում պատերազմի եռանդուն աջակից Ալեքսանդր Դուգինը: Թերթը նշում է, որ Դարիան պատահաբար է հայտնվել պայթեցված մեքենայում:

The Washington Post-ի հոդվածը պատմում է ուկրաինական հետախուզական ծառայությունների գաղտնի գործողությունների և ԱՄՆ հետախուզական կառույցների, այդ թվում՝ ԿՀՎ-ի հետ ուկրաինական կողմի համագործակցության մասին:

The Washington Post-ի ուկրաինացի զրուցակիցները Դարիա Դուգինային անմեղ չեն համարում, նշելով, որ Ալեքսանդր Դուգինի դուստրն էլ է ակտիվորեն և բացահայտ աջակցել պատերազմին։

Ենթադրվում է, որ պայթուցիկ սարքի բաղադրիչները՝ կատուների փոխադրման հատուկ արկղով, Ռուսաստան է հասցրել ուկրաինացի փախստական Նատալյա Վովկն, ով երկիր է մտել իր 12-ամյա դստեր հետ։ Վովկի անունը հետագայում հիշատակվել է Դուգինայի սպանության գործով ՌԴ քննչական մարմինների զեկույցներում։

Հոդվածում չի նշվում, թե արդյոք Վովկն անմիջական մասնակցություն ուներ մեքենայի ահաբեկչական պայթեցման հետ:

Ենթադրվում է, որ այդ կինը կարողացել է անմիջապես Դուգինայի զոհվելուց հետո լքել Ռուսաստանի տարածքը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG