Մատչելիության հղումներ

Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թեհրան


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Բայրամովը մասնակցելու է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջին հանդիպմանը:

Այցի շրջանակներում միջոցառմանը նախատեսվում է նախարար Բայրամովի ելույթը, բացի այդ, տեղի կունենան երկկողմ հանդիպումներ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես մասնակցում է հավաքին: Թեհրան չի մեկնել Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

XS
SM
MD
LG