Մատչելիության հղումներ

Կիևից կրկին հուշում են Թբիլիսիին «տարածքների ազատագրման» հնարավորության մասին


«Եթե վրացիներն ու Մոլդովան սկսեին ազատագրել իրենց տարածքները ռուսաստանցի օկուպանտներից, ապա մենք շատ ավելի արագ կլուծեինք այդ հարցը», - նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան նախկինում բազմիցս կոչ է արել Վրաստանին «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։

«Բայց այդ որոշումը (ռազմական գործողություններ չսկսել խմբ․) նրանց կառավարություններինն է, դա այդ երկրների որոշումն է։ Նրանք կարծում են, որ մեր օգնությամբ, այսինքն երբ մենք ռուսներին հաղթենք, ապա իրենք շատ արագ կազատագրեն իրենց տարածքները», - նշել է Դանիլովը։

Թբիլիսին առայժմ չի արձագանքել Ուկրաինայից հնչող այս հայտարարությանը։

Նախկինում Վրաստանի իշխանություններն ի պատասխան հայտարարում էին, որ մտադիր են տարածքային հակամարտությունները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG