Մատչելիության հղումներ

Շոլցը քննադատել է Պուտինին ցինիկության համար


Իսրայել - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Թել Ավիվում, 17-ը հոկտեմբերի, 2023թ.
Իսրայել - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Թել Ավիվում, 17-ը հոկտեմբերի, 2023թ.

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր ելույթ ունենալով Բունդեսթագում քննդատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցինիկության համար։ Պուտինը նախազգուշացրել էր, որ Իսրայելի ու «Համաս»-ի միջև հակամարտությունում քաղաքացիական զոհեր կլինեն։

«Ես ավելի քան վրդովված եմ, երբ լսում եմ, որ Ռուսաստանի նախագահն ամենուրեք զգուշացնում է, թե ռազմական բախումներում կարող են զոհեր լինել, քաղաքացիական զոհեր։ Իրոք դրանից ավելի մեծ ցինիկություն չկա», - ասել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերն ասել է, որ Եվրամիությունը ապագայում ևս պետք է միասնաբար շարունակի ֆինանսական աջակցությունը Ուկրաինային, նշելով, որ լրացուցիչ հիմնադրամները հարցի լուծում չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG