Մատչելիության հղումներ

Զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ՝ Զապորոժիեի հրթիռակոծության հետևանքով


Ուկրաինա - Հրթիռային հարվածի ենթարկված շենքը Զապորոժիեում, 18-ը հոկտեմբերի, 2023թ.
Ուկրաինա - Հրթիռային հարվածի ենթարկված շենքը Զապորոժիեում, 18-ը հոկտեմբերի, 2023թ.

Ռուսական կողմն էլ հաղորդում է 28 անօդաչու ոչնչացնելու մասին:

Ուկրաինական իշխանությունները հաղորդում են գիշերը ռուսական զորքերի կողմից Զապորոժիեի հրթիռակոծության մասին, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 4-ը, 3 մարդ անհետ կորել է:

Հաղորդագրության համաձայն՝ հարվածները հասցվել են գիշերը ժամը 2-ի սահմաններում, հրթիռներից մեկն ընկել է բազմաբնակարան շենքի վրա:

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքի վրա 6 հրթիռ է արձակվել, առայժմ հայտնի չէ, թե ուր են ընկել մյուս 5-ը, չի հստակեցվում նաև հրթիռների տեսակը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում այս հաղորդումը՝ իր հերթին տեղեկացնելով գիշերը Բելգորոդի, Կուրսկի մարզերի տարածքներում, ինչպես նաև Սև ծովի վրա ոկրաինական ուժերի ընդհանուր թվով 28 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին:

Անօդաչուների գրոհի համար պատասխանատվությունը Մոսկվան դրել է «Կիևի ռեժիմի» վրա:

XS
SM
MD
LG