Մատչելիության հղումներ

Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել և օգտագործել է ATACMS հրթիռները


HIMARS տեսակի համակարգը ATACMS հրթիռներով, Ուկրաինա:
HIMARS տեսակի համակարգը ATACMS հրթիռներով, Ուկրաինա:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել և օգտագործել է ATACMS տեսակի հեռահար հրթիռները։

UNIAN գործակալության փոխանցմամբ, այդ մասին Զելենսկին ասել է հոկտեմբերի 17-ին՝ երեկոյան ավանդական հեռուստաուղերձում:

«Շնորհակալություն բոլորին, ովքեր պայքարում և աշխատում են հանուն Ուկրաինայի: Այսօր հատուկ շնորհակալություն ԱՄՆ-ին։ Նախագահ Ջո Բայդենի հետ մեր պայմանավորվածությունները ճշգրիտ կատարվում են: ATACMS-ներն իրենց դրսևորել են»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել է, որ Միացյալ Նահանգները գաղտնի եղանակով ATACMS տեսակի հեռահար հրթիռներ է տրամադրել Կիևին։

Ուկրաինան դրանցով արդեն հարվածել է Բերդյանսկի և Լուգանսկի ռուսական օդակայաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG