Մատչելիության հղումներ

Գազայի հիվանդանոցին պայթյունից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնում է Մերձավոր Արևելք, Մերիլենդ, 17-ը հոկտեմբերի, 2023թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնում է Մերձավոր Արևելք, Մերիլենդ, 17-ը հոկտեմբերի, 2023թ.

Գազայի հատվածում հիվանդանոցի պայթյունից հետո, Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին:

Ավելի վաղ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, The Times of Israel-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ի նշան հիվանդանոցի ռմբակոծման դեմ բողոքի:

Բացի Բայդենից և Աբասից՝ գագաթնաժողովին մասնակցելու էին նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը:

Սպիտակ տունը հաստատել է Բայդենի Հորդանան այցի չեղարկումը:

Միացյալ Նահանգների նախագահն արդեն ուղևորվել է Մերձավոր Արևելք: Այսօր նա նախատեսում է Իսրայելում հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և ցույց տալ Վաշինգտոնի աջակցությունը Թել Ավիվին «Համաս»-ի հարձակումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG