Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը վաղը կժամանի Իսրայել


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, 20-ը սեպտեմբերի, 2023թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, 20-ը սեպտեմբերի, 2023թ.

Վաղը Իսրայել է ժամանելու Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը: Այդ մասին Իսրայելի ղեկավարության հետ 7 ժամ տևած բանակցություններից հետո գիշերը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Բլինքենի հայտարարությունից անմիջապես հետո, Վաշինգտոնում, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին է հանդիպել լրատվամիջոցների հետ: Նրա խոսքով՝ Բայդենն իր այցով ցույց կտա Միացյալ Նահանգների համերաշխությունը Իսրայելի հետ:

The New York Times ամերիկյան պարբերականը, վկայակոչելով երեք պաշտոնյաների, հաղորդել է, որ Իսրայելը ԱՄՆ-ից 10 միլիարդ դոլարի արտակարգ օգնություն է խնդրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տունը ծրագրում էր Կոնգրեսում համաձայնեցնել շատ ավելի փոքր գումար Իսրայելի և Ուկրաինայի համար՝ 2 մլրդ դոլար:

Հոկտեմբերի 7-ի առավոտյան սկսված ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցիների կողմից զոհվել է առնվազն 2 հազար 750, վիրավորվել՝ մոտ 10 հազար մարդ, իսրայելական կողմից՝ համապատասխանաբար 1400 և 3 հազար 700 մարդ: «Համաս»-ը հայտարարում է, որ 200 իսրայելցու է պատանդառել:

XS
SM
MD
LG