Մատչելիության հղումներ

Reuters-ի լուսանկարիչը զոհվել է Լիբանանում իսրայելական կրակից


Բախումներ Իսրայելի և Լիբանանի սահմամամերձ շրջանում, 12-ը հոկտեմբերի, 2023թ.
Բախումներ Իսրայելի և Լիբանանի սահմամամերձ շրջանում, 12-ը հոկտեմբերի, 2023թ.

Իսրայելական զորքերը հրասայլերից կրակ են բացել հարավային Լիբանանի շրջանի ուղղությամբ, որտեղից պաղեստինյան արմատականները զինված հարձակում են նախաձեռնել:

Ալմա էլ-Շաաբի շրջանում կրակի տակ են հայտնվել մի շարք լրատվական գործակալությունների ֆոտոլրագրողներ և «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի նկարահանող խումբը։

Զոհվել է լիբանանցի լուսանկարիչ Իսամ Աբդալլան, ով աշխատել է Reuters-ում, ևս երկուսը վիրավորվել և տեղափոխվել են հիվանդանոց։

Ավելի վաղ Լիբանանի բանակի մամուլի վարչությունը հայտնել է, որ Ալմա էլ-Շաաբի բարձունքում հրթիռակոծվել է լիբանանցի զինվորականների դիտակետը, սակայն տուժածներ չկան:

Լրագրողները մեկնել են այդ սահմանամերձ շրջան՝ ռեպորտաժներ պատրաստելու, և ճանապարհին հրետակոծվել են իսրայելական հրասայլերից:

XS
SM
MD
LG