Մատչելիության հղումներ

Ըստ հաղորդագրությունների՝ «Համաս»-ի ու Իսրայելի միջև պատերազմում զոհերի ընդհանուր թիվն անցավ 3 հազարը


Գազայի հատված - Գազա քաղաքի ռմբակոծությունը իսրայելական օդուժի կողմից, 13-ը հոկտեմբերի, 2023թ․
Գազայի հատված - Գազա քաղաքի ռմբակոծությունը իսրայելական օդուժի կողմից, 13-ը հոկտեմբերի, 2023թ․

Գազայի հատվածի առողջապահության նախարարության հոկտեմբերի13-ին հայտնած տվյալների համաձայն՝ անցած շաբաթ օրվանից իսրայելական ավիահարվածների հետևանքով 1799 մարդ է զոհվել, ևս 6 հազար 388-ը վիրավորվել են։

«Համաս»-ն այսօր հայտնել է, թե Գազայի հատվածում պահվող պատանդներից 13-ը իսրայելական հարվածներից զոհվել են։

Սպիտակ տան Անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին ասել է, թե չի կարող հաստատել պատանդների զոհվելու մասին լուրը։

Իսրայելական կողմը հայտնել է, որ երկրի տարածքի վրա «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 1300-ը։

XS
SM
MD
LG