Մատչելիության հղումներ

Ըստ Սիրիայի՝ իսրայելական հրթիռները հարվածել են Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին


Սիրիան հայտարարել է, որ իսրայելական ուժերը հինգշաբթի օրը միաժամանակ հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին՝ վնասելով թռիչքուղիները և երկու հանգույցները դուրս բերել շահագործումից, փոխանցում է Reuters-ը։

Սիրիական ռազմական աղբյուրը, վկայակոչելով SANA պետական լրատվական գործակալությունը, ասում է, որ «հրթիռները» հարվածել են միաժամանակ երկու օդանավակայաններին, ինչը, նրա խոսքով, նպատակ ուներ շեղելու աշխարհի ուշադրությունը Գազայում «Համասի» զինյալների հետ Իսրայելի պատերազմից:

Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասն» էլ հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով։ Իսրայելի և պաղեստինցիների զոհերի թիվն անցել է 2 հազարը, վիրավորներինը՝ 10 հազարը։

XS
SM
MD
LG