Մատչելիության հղումներ

Աբդոլլահիանն Իրանի աջակցությունն է հայտնել «Պաղեստինի ժողովրդին սատարելու նախաձեռնություններին»


Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեկ Բաղդադում հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանի հետ և քննարկել երկկողմ հարաբերությունները և պաղեստինյան տարածքներում առկա զարգացումները, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Միանշանակ անհրաժեշտ է դադարեցնել Գազայում սիոնիստական ռեժիմի հանցագործությունները։ Այն դերը, որը կարող է ունենալ Իրաքը, կարևոր է այս նպատակի համար», - ասել է Իրանի արտգործնախարարն՝ Իրանի աջակցությունը հայտնել Պաղեստինի ժողովրդին սատարելու ցանկացած նախաձեռնությանը։

Ամիր-Աբդոլլահյանը բանացություններ է անցկացրել նաև Իրաքի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջիի հետ։

Իրանի արտգործնախարարը Իրաքում է տարածաշրջանային այցով։ Հաջորդ կանգառը Լիբանանն է, ապա՝ Սիրիան։

Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասն» էլ հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով։ Իսրայելի և պաղեստինցիների զոհերի թիվն անցել է 2 հազարը, վիրավորներինը՝ 10 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG