Մատչելիության հղումներ

Պուտին․ «Ադրբեջանը հետաքրքրված է Թուրքիայում գազային հաբի ստեղծմամբ»


«Ռուսաստանը որոշակի գաղափարներ ունի, որոնք վերաբերում են Թուրքիայի տարածքով գազի մատակարարումների ավելացմանը», - այսօր Մոսկվայում ընթացող «Միջազգային էներգետիկ շաբաթվա» շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ գազի մատակարարման ծավալների մեծացմանը կարող է նպաստել Թուրքիայում գազային հանգույցի (հաբի) ստեղծումը։

«Այդ հաբի ստեղծման հարցում հետաքրքրված է նաև Ադրբեջանը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG