Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ


ՄԱԿ ԳԱ նստաշրջանը Նյու Նյորքում, սեպտեմբեր, 2023թ;
ՄԱԿ ԳԱ նստաշրջանը Նյու Նյորքում, սեպտեմբեր, 2023թ;

Ռուսաստանն իր թեկնածությունն էր առաջադրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ ընտրվելու համար, որտեղից հեռացվել էր 18 ամիս առաջ՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով։

Սակայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեքշաբթի օրը կայացած քվեարկությունը մերժեց Մոսկվային։ Ռուսաստանը 83 ձայն ստացավ։ Արևելյան Եվրոպայից հանձնաժողովի անդամ ընտրվեցին Ալբանիան (123 ձայն ) և Բուլղարիան (160)։

«ՄԱԿ-ի անդամ երկրներն ուժեղ ազդանշան ուղարկեցին Ռուսաստանի ղեկավարությանը, որ մի կառավարություն, որը պատասխանատու է պատերազմական բազմաթիվ հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար, տեղ չունի այնտեղ», - հայտարարել է ՄԱԿ-ում Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի տնօրեն Լուի Շարբոնոն։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի կենտրոնակայանը գտնվում է Ժնևում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG