Մատչելիության հղումներ

Պուտինը պարգևատրվել է «Ահմադ Կադիրով» շքանշանով


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել, է որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պարգևատրել է «Ահմադ Կադիրով» շքանշանով։

Չեչնիայի ամենաբարձ շքանշանով պարգևատրվածների թվում են ինքը՝ Ռամզան Կադիրովը, նրա մայրը, դուստրը, փեսան, Կադիրովի մի շարք սանիկներ, ազգականներ ու մերձավորներ։

Չեչնիայի նախկին նախագահ Ահմադ Կադիրովը Ռամզան Կադիրովի հայրն է։ Նա սպանվել է 2004 թվականին մայիսի 9-ին Գրոզնիի մարզադաշտում իրականացված պայթյունի հետևանքով։

XS
SM
MD
LG