Մատչելիության հղումներ

Երկրաշարժերի շարք Աֆղանստանում, ըստ «Թալիբան»-ի՝ առնվազն 2 հազար մարդ է զոհվել


Աֆղանստան - Երկրաշարժերի հետևանքները Հերաթում, 7-ը հոկտեմբերի, 2023թ.
Աֆղանստան - Երկրաշարժերի հետևանքները Հերաթում, 7-ը հոկտեմբերի, 2023թ.

Երեկ մի շարք հաջորդական երկրաշարժեր են տեղի ունեցել Աֆղանստանում, կիրակի օրը «Թալիբան»-ի վարչակազմի հրապարակած տվյալներով՝ առնվազն 2023 մարդ զոհվել է, շուրջ 9 հազարը՝ վիրավորվել:

Այսօր առավոտյան Կարմիր մահիկի հրապարակած տվյալներով՝ զոհերի թիվն առնվազն 500 էր, վիրավորներինը՝ 510, սակայն հաղորդվում էր, որ թվերը կարող են փոխվել:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հերաթ քաղաքից մոտ 35 կմ հյուսիս-արևմուտք տեղի ունեցած ցնցումներից ամենաուժեղը 6.3 մագնիտուդ հզորություն է ունեցել:

Տեղի առողջապահական ոլորտի պաշտոնյաների վկայությամբ՝ զոհերի թվում շատ են կանայք և երեխաները:

Հերաթում խուճապ է, մարդիկ դուրս են եկել իրենց տներից, բոլորը փողոցում են, փոխանցել է քաղաքի բնակիչներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG