Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ը հրապարակեց ԼՂ ՊԲ հանձնած զենքի և տեխնիկայի վերջնական թվերը


Ադրբեջանցի զինվորականները զննում են Արցախի Պաշտպանության բանակի հանձնած զենքը, Շուշի, 24-ը սեպտեմբերի, 2023թ․
Ադրբեջանցի զինվորականները զննում են Արցախի Պաշտպանության բանակի հանձնած զենքը, Շուշի, 24-ը սեպտեմբերի, 2023թ․

Ի կատարումն ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության ներքո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների՝ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում սպառազինության, զինտեխնիկայի, հրաձգային զենքի և ռազմամթերքի հաշվարկը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Խաղաղապահների գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում գերատեսչությունը թվարկում է հանձնված զենք-զինամթերքը և զինտեխնիկան․

- 92 միավոր զրահատեխնիկա;

- 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա;

- 124 միավոր ՀՕՊ միջոցներ;

- 112 դաշտային հրետանու թնդանոթ, համազարկային կրակի հրթիռային համակարգ և ականանետ;

- 1 միավոր անօդաչու թռչող սարք;

- ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ;

- 66,1 միլիոն ռազմամթերք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG