Մատչելիության հղումներ

«ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ»․ Իսրայելի պաշտպանության նախարար


ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ, այսօր հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը Յոավ Գալանտին։

«ՀԱՄԱՍ-ը լուրջ սխալ է թույլ տվել այսօր առավոտյան և պատերազմ սկսել Իսրայել պետության դեմ», - ասել է Գալանտին՝ հավելելով՝ Իսրայելի պաշտպանության բանակը «կռվում է թշնամու դեմ ամեն վայրում», և «Իսրայել պետությունը կհաղթի այս պատերազմում»։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ ի պատասխան Գազայից Իսրայելի վրա ավելի վաղ «հրթիռների արձակման»:

Ըստ BBC-ի՝ Իսրայելի Աշքելոնի հիվանդանոցից հայտնում են 68, Բեեր Շևայի հիվանդանոցից՝ 80 տուժածի մասին։

XS
SM
MD
LG