Մատչելիության հղումներ

Ամիրբեկով. «Հայերը մեզ սխալ են հասկացել, մենք ճանաչում ենք Հայաստանի ինքնիշխանությունը»


Մեղրին, արխիվ:
Մեղրին, արխիվ:

Հայաստանը պետք է Ադրբեջանին հուսալի երաշխիքներ տրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության համար։

Այդ մասին հոկտեմբերի 4-ին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով ԱՄՆ-ի Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հարցերին։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա հայերը, հավանաբար, մեզ սխալ են հասկացել, ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք»,- ասել է նա։

Էլչին Ամիրբեկովը նշել է, որ այլ հարց է, թե ինչպես են հայերը ապահովելու միջանցքի անվտանգությունը:

«Սա առանձին խնդիր է, քանի որ 2020 թվականի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս սահմանապահները պետք է ապահովեին երթևեկության անվտանգությունը: Հիմա, կարծես թե, հայերը վերանայում են այդ պարտավորությունը, քանի որ ռուսներին վերապահված այդ դերն այլևս ընդունելի չեն համարում»,- ասել է Էլչին Ամիրբեկովը:

Պաշտոնական Երևանը Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

XS
SM
MD
LG