Մատչելիության հղումներ

Թուրքիայում 145 մարդ է ձերբակալվել՝ Անկարայում իրականացված պայթյունից հետո


Թուրքիա - Փորձագետն աշխատում է պայթյունի վայրում, Անկարա, 1-ը հոկտեմբերի, 2023թ․
Թուրքիա - Փորձագետն աշխատում է պայթյունի վայրում, Անկարա, 1-ը հոկտեմբերի, 2023թ․

Անցած գիշերվա ընթացքում Թուրքիայում 145 մարդ է ձերբակալվել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ առնչություն ունենալու կասկածանքով։

Ձերբակալությունները հաջորդում են Անկարայում երկու օր առաջ տեղի ունեցած պայթյունին, որի պատասխանատվութունը ստանձնել էր զինյալ խմբավորումը։

Անցած կիրակի օրը Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով երկու ոստիկան էր զոհվել, ևս երկուսը վիրավորվել էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG