Մատչելիության հղումներ

Բայրամովը ՌԴ նախագահի խորհրդականի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ուրբաթ ընդունել է ՌԴ նախագահի խորհրդական Ռուսլան Էդելգերիևին։ Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հավելելով, որ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ներկայիս համագործակցությունը, ներառյալ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում գործընկերության հնարավոր հեռանկարները, տարածաշրջանում ներկայիս իրավիճակը՝ «հակաահաբեկչական միջոցառումներից հետո»։

Ըստ Ադրբեջանի տարածած հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել մարդասիրական օգնության հարցերի շուրջ։ Բացի այդ, «Բայրամովը տեղեկացրել է ընթացող զինաթափման գործընթացի, Ղարաբաղի հայ բնակիչների կարիքները բավարարելու համար ձեռնարկված միջոցառումների, վերաինտեգրման ինտենսիվ բանակցությունների մասին»։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ ևս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG