Չորեքշաբթի երեկոյան Ղրիմի կամրջով երթևեկությունը կրկին ժամանակավորապես դադարեցվել է։ Պաշտոնական հաղորդագրությամբ կամրջի վրա գտնվողներին հորդորվում է հանդարտություն պահպանել և հետևել տրանսպորտային անվտանգության աշխատակիցների ցուցումներին։
Նույն օրը առավոտյան երթևեկությունը դադարեցվել էր 18 րոպեով, իսկ երկուշաբթի օրը՝ մեկ ժամով։
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ գրեթե յուրաքանչյուր օր նման իրավիճակ է ստեղծվում։ Տեղական իշխանությունները խնդրում են ըմբռնումով մոտենալ և ինտերնետում ֆոտոներ ու տեսանյութեր չտեղադրել։ Օկուպացված Ղրիմի փաստացի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովն ասել է, որ «ռազմավարական օբյեկտը թշնամու նպատակներից է»։