Կիրակի օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ընթացքում վիրավորված զինվորներին, այս մասին հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախարար Հասանովը «հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և վերականգնողական ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում և վերադարձ ծառայության վայրեր»։
Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններից հինգ օր անց Բաքուն պաշտոնապես չի հաղորդել իր կորուստների թիվը, հայտնի չէ նաև, թե քանի զինծառայող է վիրավորվել։