Մատչելիության հղումներ

Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ. ԱԱԾ


Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։

Ըստ ԱԱԾ-ի՝ թիրախավորվել են ինչպես Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը։

«Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնություն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոնները, իսկ համակարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման պետա-կան կենտրոն «cert.gov.am»», - նշում է Ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG