Մատչելիության հղումներ

Չնայած պայմանավորվածությանը, ադրբեջանական կրակոցները շարունակվում են․ հաղորդում են Ստեփանակերտից


Չնայած ձեռքբերված պայմանավորվածությանը ժամը 13։00-ից հետո էլ ադրբեջանական կրակոցները շարունակվել են։

Անկախ լրագրող Մարութ Վանյանը ժամը 14։00-ի դրությամբ «Ազատությանը» փոխանցեց, որ Ստեփանակերտի հրապարակում լսում է կալաշնիկովի կրակոցի ձայները։

Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նույնպես «Ազատության» հետ զրույցում նշեց՝ կրակոցները շարունակվում են։

Այսօր Ստեփանակերտը հաղորդեց, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ և որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

XS
SM
MD
LG