Սեպտեմբերի 18-24-ը Վերին Լարսում սպասվում են բեռնատար մեքենաների կուտակումներ՝ ճանապարհների վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսգրանստրոյ» ռուսաստանյան պետական հաստատությունը:
«Ռուսաստանի մուտքի ուղղությամբ բեռնափոխադրումների համար նախատեսված ուղիների ասֆալտապատման աշխատանքների հետ կապված՝ սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից ելքի մոտ կկազմակերպվի հետընթաց երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր կրճատում, ինչը կարող է հանգեցնել բեռնափոխադրումների գերբեռնվածության», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում: