Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Գերմանիայում «Միաձուլված սուր» զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալ


Հայաստանի ռազմական բժիշկները մասնակցում են Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը, օգոստոս-սեպտեմբեր, 2023թ.
Հայաստանի ռազմական բժիշկները մասնակցում են Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը, օգոստոս-սեպտեմբեր, 2023թ.

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը մասնակցող ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության դաշտային շարժական հոսպիտալ։

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում ԱՄՆ կազմակերպիչների կողմից պատվիրակությանն են ներկայացվել զորավարժության մտահղացումը, իրականացվող միջոցառումները, զորավարժության ընթացքը և փոխգործակցության կազմակերպումը։

Պատվիրակությունը եղել է հոսպիտալի ծավալման շրջանում, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին, վարժանքների կազմակերպման ընթացքին, պայմաններին, զրուցել է զորավարժությանը մասնակցող բժշկական անձնակազմի հետ։

Այցի ավարտին զորավարժության ամերիկյան կողմի հետ քննարկվել և համաձայնեցվել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Ինչպես զորավարժության կազմակերպիչների, այնպես էլ մասնակից այլ պետությունների կողմից բարձր են գնահատվել ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալի պատրաստվածությունը, տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու ու գործելու կարողությունը, ինչպես նաև անձնակազմի անհատական պատրաստվածության ու արհեստավարժության մակարդակը, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG