Տուրիզմի զարգացման համար Եվրամիությունն ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Շիրակի մարզում համատեղ մի շարք ծրագրեր են ֆինանսավորում։ Դրանցից մեկը Գյումրիում բացված ROOF 25 զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն սրճարանն է, որտեղ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ զբոսաշրջիկը կարող է Գյումրիի եռապատկերի միջոցով պատմական վայրեր այցելել հենց սրճարանից։
Հյուրանոցի կտուրի բաց տարածքն են օգտագործել, արևային վահանակներն էլ որպես ծածկ են ծառայում։ Տեղեկատվական կենտրոն սրճարանում նաև մշակութային միջոցառումներ են նախատեսում անցկացնել։
Միջազգային նույն կառույցների ֆինանսավորմամբ Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհին սմարթ հյուրատուն է բացվել։ Ծրագրավորողները կարողացել են հյուրատունը հեռավար կառավարելու մոդել ներդնել՝ նվազեցնելով մարդկային գործոնը։ Օրինակ, կարող ես հեռախոսով հրահանգել, որ հյուրատան դուռը կբացվի։
Մարամաշենի կիրճում էլ կարող են Հայ կրթական հիմնարկության ինքնաշեն մեքենայով զբոսնել։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.