Այսօր Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Բելառուսի ղեկավարը երեկ է աշխատանքային այցով ժամանել Ռուսաստան:
Պուտինը և Լուկաշենկոն կանոնավոր կապի մեջ են և պարբերաբար հանդիպում են: Այս մեկը նախագահների թվով արդեն 7-րդ հանդիպումն է 2023 թվականի ընթացքում:
Նախորդ վեց հանդիպումները ևս տեղի են ունեցել Ռուսաստանում: Վերջինը երկօրյա էր և կայացել է հուլիսին։
Այն ժամանակ երկու ղեկավարները բանակցություններ են անցկացրել Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Կոնստանտինովսկի պալատում, ապա այցելել են Կրոնշտադտի ծովային տաճար, ծովային փառքի թանգարան և Վալաամի կղզի։