Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին Ֆրանսիայի արձագանքը երկու ժողովուրդների բարեկամության լավագույն արտահայտումներից է, ընդունելով Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության փոխանցմամբ՝ վարչապետն ընդգծել է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը դեռևս Արցախի ժողովրդին չի հասել, և բարձր է գնահատել ֆրանսիական կողմի քայլերը:
Ժան-Լուի Բուրլանժը ևս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և ԼՂ ժողովրդին` հաղթահարելու դժվարություններն ու առկա խնդիրները:
Նրանք քննարկել են Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով զորքերի տեղաշարժերի հետևանքով ստեղծված լարվածությանը, Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ քայլերին, հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր: