Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը գիշերը ևս կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ


Հայաստանի ԶՈՒ զինծառայողները դիրքերում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողները դիրքերում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 3:40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքում է հաղորդագրությունը:

Նախօրեին ևս Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր տվյալ ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցների մասին:

XS
SM
MD
LG