Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ


Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Բաքուն դեռս չի արձագանքել Երևանի այս պնդմանը:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե իբր այսօր առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG