Մատչելիության հղումներ

Մոսկվան դիտարկում է Ադրբեջանով Հայաստան, այնտեղից՝ Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը. Շուլգինով


ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինով, արխիվ
ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինով, արխիվ

Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով 300 ՄՎտ էլեկտրաէներգիա Հայաստան, իսկ այնտեղից՝ Իրան մատակարարելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը "РИА Новости"-ի հետ զրույցում:

«Այժմ մենք դիտարկում ենք Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից՝ Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը, և հնարավոր է նաև այլ երկրներ», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմն առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում է առկա ենթակառուցվածքներն օգտագործելու շուրջ, որպեսզի մատակարարումները սկսի առանց նոր շինարարություն իրականացնելու:

Շուլգինովը պնդել է՝ նախագծի բոլոր մասնակիցները շահագրգռված են։

Ռուսաստանի էներգետիկայի նախարարն այլ մանրամասներ չի հայտնել, հստակ չէ, թե ինչ երթուղով է իրականացվելու մատակարարումը մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հաշվի առնելով, որ երկու երկրների միջև էներգետիկ ենթակառուցվածքներ չեն գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG