Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը ժամանել է Թուրքիա


Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քյարիմ Վալիև, արխիվ
Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քյարիմ Վալիև, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քյարիմ Վալիևը ժամանել է Թուրքիա։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Վալիևը Թուրքիայում կքննարկի երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Այցի ընթացքում Վալիևը հանդիպումներ կունենա Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG