Մատչելիության հղումներ

Ալիևն ընդունել է թուրքական բանակի ԳՇ պետին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքի հետ։

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամական ու եղբայրական հարաբերությունները զարգանում են բոլոր բնագավառներում, այդ թվում՝ ռազմական ասպարեզում», - հաղորդում է АPA գործակալությունը։

Նախօրեին Ալիևն իր նստավայրում հանդիպել էր նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG