Կրեմլի կողմից «Հայաստանում պետական հեղաշրջում» նախապատրաստելու մասին պնդումը, որ հրապարակել է «Բաղրամյան 26» Տելեգրամ ալիքը, «հիմարություն է, այն նույնիսկ մեկնաբանելու անհրաժեշտություն չունի»: Այդ մասին, ըստ NEWS.ru կայքի, սեպտեմբերի 8-ին հայտարարել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։
Ռուսաստանցի սենատորի փոխանցմամբ, «այդօրինակ հայտարարություններ տարածելուց և մեղադրանքներ հնչեցնելուց առաջ պետք է ներկայացնել տեղեկությունը հաստատող փաստեր»:
«Այդպիսի հայտարարությունները տարածվում են Ռուսաստանի նկատմամբ թշնամանք սերմանելու նպատակով: Դա անհրաժեշտ է նրանց, ովքեր ցանկանում են ցնցել կացությունը և հասնել իրենց ուզածին», - պնդել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Կարասինը։
Ավելի վաղ «Բաղրամյան-26» Տելեգրամ ալիքը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ Կրեմլը Հայաստանում ծրագրում է հեղաշրջում, որը պետք է իրականացնեն Հայաստանում գտնվող «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության անդամները:
Պաշտոնական Երևանը NEWS.ru կայքի հաղորդագրությանը սեպտեմբերի 8-ի դրությամբ չի արձագանքել: