Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց է կայացել Բայրամովի և Բերբոքի միջև


Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոք, արխիվ
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոք, արխիվ

Հեռախոսազրույց է կայացել Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Անալենա Բերբոքի և Ջեյհուն Բայրամովի միջև:

Ըստ APA լրատվական գործակալության, նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։

Բայրամովն ասել է, թե «հումանիտար լարված իրավիճակի և շրջափակման մասին Հայաստանի պնդումներն անհիմն են և քաղաքական շահարկում են»: Նրա պնդմամբ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը Լաչինի միջանցքի հետ համաժամանակյա օգտագործելու Ադրբեջանի առաջարկի մերժումն ապացուցում է հումանիտար վիճակի մասին հայտարարությունների կեղծ լինելը։

Բայրամովը պնդել է, թե Հայաստանը դիմում է սադրիչ քայլերի՝ շարունակում է սատարել «հորինված ռեժիմին» և դուրս չի բերում զորամիավորումներն ադրբեջանական տարածքներից, ինչը սպառնալիքի աղբյուր է և խոչընդոտում է հետպատերազմյան փուլում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերը։

Ադրբեջանական լրատվական գործակալությունը հաղորդագրությունում չի ներկայացրել Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտնած տեսակետները:

Անալենա Բերբոքը երկու օր առաջ հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, իսկ օգոստոսի 31-ին էլ Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ մասնավորապես հայտարարել էր. - «Մենք վճռականորեն դիմում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին․ Լաչինի միջանցքը պետք է բացվի, մարդիկ պետք է ստանան այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար»:

XS
SM
MD
LG