Մատչելիության հղումներ

Ճապոնիան հաջողությամբ դեպի Լուսին է ուղարկել կրող հրթիռ


Ճապոնիան չորրորդ փորձից հաջողությամբ դեպի Լուսին է ուղարկել կրող հրթիռ՝ վայրէջք կատարող մոդուլի հետ միասին։ Եթե ամեն ինչ ընթանա ինչպես ծրագրված է, այդ մոդուլը ամենաուշը փետրվարին պետք է վայրէջք կատարի Լուսնի վրա՝ Շիոլի խառնարանում։

Առաքելության կազմում է նաև նորագույն արբանյակ, որը կարող է որսալ ռենտգենյան ճառագայթումը, որ սովորաբար ունենում են Սև խոռոչներն և գերնոր աստղերի պայթյունները։

Չնայած երկու անհաջող փորձերին և վատ եղանակի պատճառով չեղարկմանը, Ճապոնիայում մեծ հույսեր են կապում Moon Sniper կոչվող առաքելության հետ։

Հաջողության դեպքում Ճապոնիան կդառնա հինգերորդ երկիրը Ռուսաստանից, ԱՄՆ -ից, Չինաստանից և վերջերս Հնդկաստանից հետո, որին հաջողվել է վայրէջք կատարող սարք իջեցնել Լուսնի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG