British American Tobacco ծխախոտային կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանում և Բելառուսում իր ընկերություններն և ակտիվները վաճառելու մասին, դա նշանակում է, որ ընկերությունը Ռուսաստանում և Բելառուսում ներկայություն չի ունենա և շահույթ չի ստանա այդ շուկաներում վաճառքներից։
Գնորդը հենց British American Tobacco - ի տեղական ընկերությունների ղեկավարությունն է։ Գործարքը ավարտին կհասցվի առաջիկա ամսվա ընթացքում, գումարի վերաբերյալ տեղեկատվությունը չի բացահայտվում։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո 2022 թվական մարտին British American Tobacco ընկերությունը դադարեցրեց ներդրումները ռուսական բիզնեսում, սակայն շարունակում էր արդեն պատրաստի ապրանքը վաճառել, այս տարվա փետրվարին ընկերությունից հայտարարեցին մինչև տարվա վերջ Ռուսաստանում և Բելառուսում իրենց ակտիվները վաճառելու մասին։