Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հաստատել է Զապորոժիեի ուղղությամբ նահանջի մասին տեղեկությունները


Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկի
Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկի

Ռուսական կողմն այսօր հաստատել է, որ ամռանը մեկնարկած ուկրաինական հակահարձակման մեկնարկից մոտ երեք ամիս անց ռազմաճակատի գծի որոշ փոփոխություններ են տեղի ունեցել։

Այս մասին հայտարարել է Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին՝ նշելով, որ «նահանջը տակտիկական բնույթ է կրել»։

«Ռուսաստանի բանակը հեռացել է Ռաբոտինո գյուղից, քանի որ այդ բաց տարածքում դիրքավորվելն արդեն նպատակահարմար չէր։ Այդ իսկ պատճառով ռուսաստանցի զինծառայողները հեռացել են գյուղից՝ դիրքավորվելով մոտակա գերիշխող բարձունքների վրա», - նշել է Բալիցկին։

XS
SM
MD
LG