Մատչելիության հղումներ

«Անհամբեր սպասում եմ մեմերին»․ Շոլցը վնասվածք ստանալուց հետո առաջին լուսանկարն է հրապարակել


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վազքի ժամանակ վնասվածք ստանալուց հետո առաջին լուսանկարն է հրապարակել, որում աչքը վիրակապով ծածկված է, դեմքի վերքերը դեռ տեսանելի են «Անհամբեր սպասում եմ մեմերին»,- X-ի (նախկինում՝ Թվիթերի իր էջում գրել է Գերմանիայի առաջնորդը՝ նշելով, որ լուսանկարում պատկերն ավելի վատ է, քան իրականում կա։

Անցած օրերին մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ կանցլեր Շոլցը սպորտով զբաղվելու ժամանակ սայթաքել ու վնասվածքներ է ստացել։

Միջադեպի հետևանքով չեղարկվել է նրա այցը Հերինգեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG